Աղիքային անանցանելիության գանգատներն ու ախտանիշները կախված են աղիների խցանման տեղակայումից (անանցանելիության մակարդակ), ինչպես նաև պատճառից (հիմնական հիվանդություն):
Գանգատներն ու ախտանիշները սովորաբար սկսվում են աղիների անանցանելիություն առաջանալուց հետո ժամերի ընթացքում և միայն հազվադեպ դրանք կարող են զարգանալ օրերի կամ շաբաթների ընթացքում, օրինակ՝ աղիների դիվերտիկուլիտի կամ քաղցկեղի դեպքում:
Աղիքային անանցանելիության գանգատներն ու ախտանիշները ներառում են՝
- կծկանքային (սպաստիկ) բնույթի որովայնային ցավեր, որոնք ալիքաձև սաստկանում և մեղմանում են
- ախորժակի բացակայություն
- փորկապություն, թեև աղիքների մասնակի խցանումը կարող է ընթանալ փորլուծությամբ
- փսխումներ
- աղիքները դատարկելու կամ աղիքային գազերի դուրս բերման անկարողություն
- որովայնի փքվածություն (վքնածություն կամ մետեորիզմ)
- ինքնազգացողության վատթարացում:
Որպես կանոն, որքան անանցանելիության կամ աղիքային խցանման (օբստրուկցիայի) մակարդակը բարձր է, այդքան հիվանդությունն ավելի ծանր ընթացք է ստանում: Սա նշանակում է, որ բարակաղիքային անացանելիությունն ավելի սուր և ծանր ընթացք է ստանում, քան հաստաղիքայինը:
Ե՞րբ դիմել բժշկին
Աղիքային անանցանելիությունը կարող է հանգեցնել ծանր, անգամ՝ մահացու բարդությունների, ուստի անհապաղ դիմեք բուժօգնության, եթե ունեք սուր որովայնային ցավ կամ աղիքային անանցանելիության այլ ախտանիշներ:
Հոդվածը հրապարակվել է՝ 06-12-2023
Վերջին վերանայում՝ 04-04-2024