Գրադարան
Բրադիկարդիա. ախտանիշներ

1 րոպե
Սովորականից դանդաղ սրտազարկը կարող է կանխել գլխուղեղի և այլ օրգանների բավարար թթվածին ստանալու հնարավորությունը:
Նման դեպքերում հնարավոր են հետևյալ գանգատների ու ախտանիշների առաջացումը՝
- ցավ կրծքավանդակում, առավել հաճախ՝ ետկրծոսկրային կամ սրտի շրջանում
- շփոթվածություն կամ հիշողության հետ կապված խնդիրներ
- գլխապտույտ կամ աչքերի դեմը մթնելու զգացում
- ֆիզիկական ակտիվության ժամանակ վաղ հոգնածություն
- հոգնածություն
- ուշագնացություն (սինկոպե) կամ գրեթե ուշագնացություն (նախաուշագնացություն)
- շնչարգելություն և հևոց:
Ե՞րբ դիմել բժշկին
Բազմաթիվ վիճակներ կարող են առաջացնել բրադիկարդիայի գանգատներ և ախտանիշներ:, ուստի կարևոր է ստանալ արագ, ճշգրիտ ախտորոշում և համապատասխան բուժում: Այցելեք ձեր բժշկին, եթե մտահոգված եք դանդաղ սրտազարկով:
Եթե դուք մոտ եք ուշագնաց լինելուն, դժվարանում եք շնչել կամ կրծքավանդակի ցավ ունեք, որը տևում է ավելի քան մի քանի րոպե, զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:
Հոդվածը տեղադրվել է՝ 01-02-2023 վերանայվել է՝ 21-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: