Գրադարան

Բրադիկարդիա. բուժում

Բրադիկարդիա. բուժում

Time Read 1 րոպե

Բրադիկարդիայի բուժումը կախված է ախտանիշների ծանրության աստիճանից և սրտի դանդաղ ռիթմի պատճառից:

Եթե դուք ախտանիշներ չունեք, բուժումը կարող է անհրաժեշտ չլինել:

Բրադիկարդիայի բուժումը կարող է ներառել ապրելակերպի փոփոխություններ, դեղորայքային փոփոխություններ կամ իմպլանտացվող սարքի տեղադրում, որը կոչվում է սրտի ռիթմավար (փեյսմեյքեր): Եթե բրադիկարդիայի պատճառ հանդիսացող առողջական խնդիրը, ինչպիսին է վահանաձև գեղձի հիվանդությունը կամ քնի ապնոէն, հանգեցնում է դանդաղած սրտազարկի, դրա բուժումը կարող է շտկել բրադիկարդիան:

Դեղամիջոցներ

Բազմաթիվ դեղեր, այդ թվում սրտային այլ հիվանդությունների բուժման մեջ օգտագործվողները, կարող են առաջացնել բրադիկարդիա: Միշտ տեղեկացրեք ձեր բժշկին ձեր օգտագործած բոլոր դեղերի մասին, այդ թվում՝ առանց դեղատոմսի գնվածների:

Եթե ձեր օգտագործած դեղամիջոցն առաջացնում է բրադիկարդիա, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ավելի ցածր դեղաչափ կամ մեկ այլ դեղամիջոց:

Վիրահատություն կամ այլ միջամտություններ

Երբ այլ բուժումներ հնարավոր չեն, իսկ բրադիկարդիայի ախտանիշները ծանր են, սրտի ռիթմը վերահսկելու համար անհրաժեշտ է սարք, որը կոչվում է արհեստական ռիթմավար (փեյսմեյքեր կամ կարդիոստիմուլյատոր): Այս սարքն աշխատում է միայն անհրաժեշտության դեպքում: Երբ սիրտը խիստ դանդաղ է բաբախում, արհեստական ռիթմավարը էլեկտրական ազդակներ է ուղարկում սրտին՝ զարկերն արագացնելու համար:

Սրտի ռիթմավարի տեղադրումը պահանջում է վիրահատական միջամտություն: Մեկ կամ մի քանի հաղորդիչ լարեր անրակի տակից կամ մոտակայքից ներմուծվում են խոշոր երակի մեջ և ռենտգեն ճառագայթների ուղղորդմամբ խորացվում մինչև սիրտ: Յուրաքանչյուր այսպիսի լարի մի ծայրը ամրացվում է սրտի համապատասխան հատվածին, իսկ մյուս ծայրը կցվում է սարքին, որը տեղադրվում է մաշկի տակ՝ անրակից ներքև:

Անէլեկտրոդ ռիթմավարն ավելի փոքր է, որի տեղադրումը սովորաբար պահանջում է ավելի փոքր ինվազիվ վիրահատություն:

Հոդվածը տեղադրվել է՝ 31-01-2023 վերանայվել է՝ 21-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով