Գրադարան
Կրծքագեղձի ցավ (մաստալգիա)

1 րոպե
Կրծքագեղձում տեղակայված ցավը կանանց մոտ տարածված գանգատ է:
Կրծքագեղձի ցավը կարող է բնութագրվել որպես ցավոտություն, պուլսացվող, սուր, ծակող, այրող ցավ կամ կրծքագեղձի հյուսվածքի պնդացում: Ցավը կարող է լինել մշտական կամ առաջանալ միայն ժամանակ առ ժամանակ, և այն կարող է առաջանալ տղամարդկանց, կանանց և տրանսգենդերների մոտ:
Կրծքագեղձի ցավը կարող է տատանվել սկսած մեղմից մինչև ծանր: Այն կարող է առաջանալ՝
- ամսական ընդամենը մի քանի օր՝ դաշտանին նախորդող երկու-երեք օրվա ընթացքում, որը նորմալ երևույթ է. ցավը թույլից մինչև չափավոր ուժգնության է և ընդգրկում է երկու կրծքագեղձերը
- ամեն ամիս մեկ շաբաթ կամ ավելի երկար՝ սկսած դաշտանից առաջ և երբեմն շարունակվելով դաշտանային ցիկլի ընթացքում. ցավը կարող է լինել չափավորից մինչև ծանր և տեղակայվեն երկու կրծքագեղձերում
- ամբողջ ամսվա ընթացքում, որը կապված չէ դաշտանային ցիկլի հետ:
Տղամարդկանց մոտ կրծքագեղձի ցավն առավել հաճախ առաջանում է «գինեկոմաստիա» կոչվող վիճակով: Սա վերաբերում է կրծքագեղձի հյուսվածքի քանակի ավելացմանը, որը պայմանավորված է էստրոգեն և տեստոստերոն հորմոնների անհավասարակշռությամբ: Գինեկոմաստիան կարող է ախտահարել մեկ կամ երկու կրծքերը, երբեմն՝ անհավասարաչափ:
Տրանսգենդեր կանանց մոտ հորմոնային բուժումը կարող է առաջացնել կրծքագեղձի ցավ: Տրանսգենդեր տղամարդկանց մոտ կրծքագեղձի ցավ կարող է առաջանալ կրծքագեղձի հյուսվածքի նվազագույն քանակի պատճառով, որը կարող է մնալ մաստեկտոմիայից հետո:
Շատ դեպքերում կրծքագեղձի ցավը ազդանշան է տալիս կրծքագեղձի ոչ քաղցկեղային (բարորակ) հիվանդության մասին և հազվադեպ է վկայում կրծքագեղձի քաղցկեղի մասին: Կրծքագեղձի անբացատրելի ցավը, որը չի անհետանում մեկ կամ երկու դաշտանային ցիկլից հետո, կամ որը շարունակվում է դաշտանադադարից հետո, կամ կրծքագեղձի ցավը, որը կարծես թե կապված չէ հորմոնային փոփոխությունների հետ, պետք է հետազոտվի:
Հոդվածը տեղադրվել է՝ 29-04-2019 վերանայվել է՝ 07-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: