Թեև ներկայացվող միջոցների արդյունավետության վերաբերյալ հետազոտական տվյալները քիչ են, տանը կարող եք դրանք փորձել, որ մեղմացնեք ձեր ցավերը
Ապրելակերպ և տնային միջոցներ՝
- կրծքագեղձերի տաքացնող և սառեցնող միջոցառումներ (ջեռակ կամ սառը թրջոց ցավացող շրջանին)
- օժանդակող կրծկալ, որի չափսը և տեսակը պետք է ընտրվի ճիշտ
- քնելիս կամ ֆիզիկական վարժանքներ կատարելիս մարզական կրծկալի կրում, հատկապես գերզգայուն կրծքերի դեպքում
- կոֆեին պարունակող սննդի կամ հեղուկների սահմանափակում (թեև տվյալները հակասական են)
- սննդակարգում ճարպերի սահմանափակում և դրանց փոխարինում բարդ ածխաջրերով
- առանց դեղատոմսի դուրս գրվող ցավազրկողներ՝ Պարացետամոլ կամ իբուպրոֆեն, նախապես խորհրդակցելով ձեր բժշկի հետ:Այլընտրանքային միջոցներ
Որոշ կանանց մոտ վիտամինները և սննդային հավելումները կարող են մեղմացնել կրծքագեղձի ցավը: Ճշտեք ձեր բժշկից, թե ինչքանով է արդարացված նման միջոցների ընդունումը և ինչ կողմնակի երևույթներ կարող են զարգանալ:
- Երեկոյան գարնանածաղկի յուղ (масло примулы вечерней). այս հավելումը կարող է փոփոխել ձեր բջիջներում ճարպաթթուների հավասարակշռությունը, որը կարող է նվազեցնել կրծքագեղձի ցավը:
- Վիատամին E (տոկոֆերոլ). ավելի վաղ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ վիտամին E-ն կարող է բարերար ազդեցություն դրսևորել՝ մեղմացնելով նախադաշտանի շրջանում ի հայտ եկող և դաշտանի ընթացքում փոփոխվող կրծքագեղձերի ցավերը: Մի հետազոտությամբ երկու ամսվա ընթացքում օրական 2 անգամ 200 IU (միջազգային միավոր) վիտամին E-ն մեղմացրել է ֆիբրոզ-կիստոզ կրծքագեղձերի հետ կապված ցավերը: 18 տարեկանից բարձր, հղի և կրծքով կերակրող կանանց համար վիտամին E-ի օրական առավելագույն դեղաչափը 1,000 միլիգրամն է (կամ 1,500 IU): Եթե դուք փորձել եք այս միջոցը և մի քանի ամսվա ընթացքում ձեր ցավերը չեն մեղմացել, ապա դադարեցրեք ընդունելը:
Կարելի է միաժամանակ փորձել միայն մեկ, այլ ոչ թե մի քանի սննդային հավելումներ, որ հասկանաք, թե դրանցից որն է ձեզ օգուտ տալիս: Բոլոր դեպքերում, տեղեկացրեք բժշկին ձեր որոշումների մասին:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024