Բժիշկը նախ կլսի ձեր գանգատները, կզրուցի ձեզ հետ ձեր առողջական վիճակի, նախկինում ունեցած հիվանդությունների և դրանց հետ կապված գործոնների մասին:
Ձեր վիճակը գնահատելիս բժիշկը դիմում է հետևյալ ախտորոշիչ միջոցներին:
- Կրծքագեղձի զննում. բժիշկը ստուգում է ձեր կրծքագեղձի փոփոխությունները՝ զննելով ձեր կուրծքը և պարանոցի և թեւատակի ստորին հատվածի ավշային հանգույցները: Ձեր բժիշկը, հավանաբար, կլսի ձեր սիրտն ու թոքերը և կստուգի ձեր կրծքավանդակը և որովայնը՝ պարզելու, թե արդյոք ցավը կարող է կապված լինել մեկ այլ հիվանդության հետ: Եթե ձեր հիվանդության պատմությունը (անամնեզ), կրծքագեղձի և ընդհանուր զննումը ոչ մի արտասովոր բան չեն հայտնաբերում, ապա լրացուցիչ հետազոտությունների անհրաժեշտությունը վերանում է:
- Մամոգրաֆիա. եթե ձեր բժիշկը շոշափում է կրծքագեղձի գոյացություն կամ անսովոր պնդացում, կամ ձեր կրծքագեղձի հյուսվածքում հայտնաբերում է ցավոտ շրջան, ձեզ անհրաժեշտ կլինի կրծքագեղձի ռենտգեն հետազոտություն, որը գնահատում է կասկածելի շրջանը (ախտորոշիչ մամոգրաֆիա):
- Գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա). գերձայնային հետազոտությունն օգտագործում է ձայնային ալիքներ՝ ձեր կրծքագեղձերի պատկերները ստանալու համար, և դա հաճախ արվում է մամոգրաֆիայի հետ մեկտեղ: Գերձայնային հետազոտությունը կարող է օգնել կրծքագեղձի ցավացող շրջանը գնահատելու համար, նույնիսկ եթե մամոգրաֆիայով որևէ օգտակար բան չի գտնվել:
- Կրծքագեղձի բիոպսիա. կրծքագեղձի կասկածելի գոյացությունները, պնդացած կամ անսովոր շրջանները, որոնք նկատվում են պատկերային հետազոտությունների ժամանակ, կարող են պահանջել բիոպսիա: Բիոպսիայի ժամանակ ձեր բժիշկը տվյալ շրջանից վերցնում է կրծքագեղձի հյուսվածքի փոքր նմուշ, որն ուղարկում այն լաբորատոր հետազոտության:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024