Շատ կանանց մոտ կրծքագեղձի ցավը ժամանակի ընթացքում ինքնուրույն անցնում է, և հնարավոր է, որ դուք ևս բուժման կարիք չունենաք։
Եթե ցավը կառավարելու օգնության կամ բուժման կարիք ունեք, ձեր բժիշկը կարող է ձեզ խորհուրդ տալ հետևյալը:
- Վերացրեք հիմքում ընկած պատճառը կամ ծանրացուցիչ գործոնը. սա կարող է ներառել պարզ ուղղում, օրինակ՝ լրացուցիչ ամրակով կրծկալի օգտագործում:
- Օգտագործեք տեղային ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոց (ՈՍՀԲԴ). ՈՍՀԲԴ կարող են օգնել, երբ ցավն ուժեղ է: Ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ որէև ՈՍՀԲԴ-ի նրբաքսուք (կրեմ), որը պետք է քսել անմիջապես այն շրջանում, որտեղ ցավ եք զգում:
- Կարգավորեք հակաբեղմնավորիչ հաբերը. եթե հակաբեղմնավորիչ հաբեր եք ընդունում, ապա առանց դեղահաբերի շաբաթ բաց թողնելը կամ հակաբեղմնավորիչ մեթոդները փոխելը կարող են օգնել կրծքագեղձի ցավի ախտանիշների մեղմացմանը: Բոլոր դեպքերում, մի՛ փորձեք ձեր նշանակումները փոփոխել առանց բժշկի իմացության:
- Կրճատեք դաշտանադադարի հորմոնային բուժման դեղաչափը. բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ նվազեցնեք դաշտանադադարի հորմոնային բուժման դեղաչափը կամ ամբողջությամբ դադարեցնեք այն:
- Օգտագործեք դեղատոմս պահանջող դեղամիջոցներ. Դանազոլը դեղատոմս պահանջող միակ դեղամիջոցն է, որը հաստատվել է ԱՄՆ Սննդի և դեղերի գործակալության (FDA) կողմից որպես ֆիբրոզ-կիստոզ կրծքագեղձերի բուժման դեղ: Այնուամենայնիվ, Դանազոլն ունի հնարավոր ծանր կողմնակի ազդեցությունների ռիսկ, ինչպիսիք են սրտային և լյարդային խնդիրները, ինչպես նաև քաշի ավելացումը և ձայնի փոփոխությունները: Կրծքագեղձի քաղցկեղի բուժման և կանխարգելման համար նախատեսված Տամոքսիֆենը կարող է օգնել, բայց այս դեղամիջոցը ևս ունի կողմնակի ազդեցությունների ռիսկ, որոնք կարող են ավելի անհանգստացնող լինել, քան բուն կրծքագեղձի ցավը:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-02-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024