Քթի կամ քթոսկրերի կոտրվածքի հիմնական պատճառներից են՝
- կոնտակտային մարզաձևերից, օրինակ՝ ֆուտբոլից, հոկեյից կամ մարտական մարզաձևերից ստացած վնասվածքներ
- ծեծկռտուքներ և դեմքին (քթին) հարված ստանալը
- ատոճանապարհային պատահարներ
- վայր ընկնելը:
Քթի կոտրվածք կարող է առաջանալ նույնիսկ անշարժ առարկային, օրինակ՝ դռանը կամ պատին դեմքով բախվելիս կամ ըմբշամարտի նման կոպիտ խաղի արդյունքում:
Ռիսկի գործոններ
Ցանկացած գործունեություն, որը մեծացնում է դեմքի վնասվածքների ռիսկը, կարող է մեծացնել քթի կոտրվածքի ռիսկը: Նման գործողություններից են՝
- կոնտակտային մարզաձևերով զբաղվելը, հատկապես պաշտպանիչ դիմակ չունեցող սաղավարտ կամ ընդհանրապես սաղավարտ չկրելու դեպքում
- ծեծկռտուքին մասնակցելը
- հեծանիվ վարելը
- ծանրություններ բարձրացնելը, հատկապես, եթե չունեք օգնող ձեռք
- ավտոմեքենա վարելը, հատկապես՝ առանց ամրագոտու:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-02-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024