Բժիշկները տարբերում են քթի պարզ կոտրվածքներ (տիպ 1), երբ վնասվածքը սահմանափակվում է քթի ոսկրերով և բարդ կոտրվածքներ, երբ կոտրված են նաև այլ դիմային ոսկրերը (տիպ 2) կամ միջնապատը (տիպ 3):
Զննելիս բժիշկը կարող է մի փոքր սեղմել ձեր քթի արտաքին մասի և հարակից շրջանները: Նա նաև ներսից կզննի ձեր քթային անցուղին, որ ստուգի, թե արդյոք կան խցանումներ և քթային ոսկրների կոտրվածքների այլ նշաններ:
Ձեր քիթը զննելիս բժիշկը կարող է առաջարկել թմրեցնող դեղամիջոցներ, որոնք ձեր քթի արտաքին քննությունը կդարձնեն ավելի հարմարավետ և քիչ ցավոտ:
Ռենտգենյան և այլ պատկերային հետազոտություններ սովորաբար անհրաժեշտ չեն: Այնուամենայնիվ, կարող է նշանակվել համակարգչային տոմոգրաֆիկ (ԿՏ) սքանավորում, եթե ձեր վնասվածքների ծանրության աստիճանն անհնար է դարձնում մանրակրկիտ ֆիզիկական քննությունը կամ եթե ձեր բժիշկը կասկածում է, որ կարող եք ունենալ այլ վնասվածքներ ևս:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-02-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024