Եթե կարծում եք, որ ձեր քիթը կարող է կոտրված լինել, հետևեք այս քայլերին՝ ցավն ու այտուցը նվազեցնելու համար:
- Գործեք արագ. քթի շրջանին հարված ստանալուց հետո շնչեք բերանով և թեքվեք առաջ՝ ձեր ըմպան մտնող արյան քանակը նվազեցնելու համար:
- Օգտագործեք սառույց. վնասվածքից անմիջապես հետո քթի շրջանում դրեք սառցե տոպրակներ կամ սառը թրջոցներ, որից հետո շարունակեք տեղային սառը միջոցներն օրական առնվազն չորս անգամ՝ առաջին 24-48 ժամվա ընթացքում, որ կրճատեք այտուցը: Սառույցը կամ սառը թրջոցը պահեք 10-15 րոպե: Սառույցը փաթաթեք բարակ սրբիչով՝ քթի շրջանի ցրտահարությունը կանխելու համար: Փորձեք շատ ուժեղ չսեղմել․ դա կարող է լրացուցիչ ցավ պատճառել կամ վնասել ձեր քիթը:
- Թեթևացրեք ցավը. անհրաժեշտության դեպքում օգտագործեք սովորական ցավազրկողներ, ինչպիսիք են Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն), Իբուպրոֆենը (Ադվիլ, Մոտրին IB և այլն) կամ Նապրոքսեն նատրիումը (Ալեվե և այլն):
- Բարձր պահեք ձեր գլխուխը․ բարձրացրեք ձեր գլուխը, հատկապես քնած ժամանակ, որ չուժեղացնեք այտուցը և քթի պուլսացիան:
- Սահմանափակեք ձեր ակտիվ գործերը․ բուժումից հետո առաջին երկու շաբաթվա ընթացքում մի՛ զբաղվեք որևէ մարզաձևով կամ ֆիզիկական վարժանքներով: Վնասվածքից հետո առնվազն վեց շաբաթ խուսափեք կոնտակտային սպորտից:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-02-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024