Քթի կամ քթոսկրերի կոտրվածքը կարող է հանգեցնել հետևյալ բարդությունների:
- Քթի միջնապատի շեղում. քթի կոտրվածքը կարող է առաջացնել քթի երկու կողմերը միմյանցից տարանջատող բարակ պատի՝ միջնորմի շեղում: Դեղամիջոցները, ինչպիսիք են դեկենգեստանտներն ու հակահիստամինայինները, կարող են օգնել շեղված միջնապատի ախտանիշների մեղմացմանը: Վիճակը շտկելու համար անհրաժեշտ է վիրահատություն։
- Արյան կուտակում (հեմատոմա). երբեմն կոտրված քթի մեջ ձևավորվում են մակարդված արյան կուտակումներ՝ առաջացնելով մի վիճակ, որը կոչվում է քթի միջնապատի հեմատոմա: Միջնապատի հեմատոման կարող է փակել մեկ կամ երկու քթային անցուղիները: Սա պահանջում է արագ վիրաբուժական դատարկում (դրենաժ)՝ աճառի վնասումը կանխելու համար:
- Աճառի կոտրվածք. եթե ձեր քթի կոտրվածքը պայմանավորված է ուժգին հարվածով, օրինակ՝ առաջացած ավտովթարից, դուք նաև կարող եք ունենալ քթային աճառի կոտրվածք: Եթե ձեր վնասվածքը բավականաչափ ծանր է և պահանջում է վիրահատական բուժում, վիրաբույժը պետք է լուծում գտնի ինչպես ձեր ոսկորների, այնպես էլ աճառի վնասվածքների բուժման համար:
- Պարանոցի վնասվածք. եթե դեմքին հարվածը այնքան ուժեղ է, որ կոտրել է ձեր քիթը, ապա կարող է նաև վնասել պարանոցային ողները: Եթե կասկածում եք պարանոցի վնասվածքի մասին, անհապաղ դիմեք բժշկական օգնության:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-02-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024