Քթի կամ քթոսկրերի կոտրվածի գանգատներն ու ախտանիշները ներառում են հետևյալը՝
- ցավ կամ ցավոտություն, հատկապես ձեր քթին դիպչելիս
- ձեր քթի և հարակից շրջանների այտուցվածություն
- քթից արյունահոսություն
- արյունազեղումներ (կապտուկներ) ձեր քթի կամ աչքերի շուրջ
- ծռված կամ ձևախախտված քիթ
- քթով շնչելու դժվարություն կամ անհնարինություն
- քթից լորձային արտադրություն
- զգացողություն, որ ձեր քթային անցուղիներից մեկը կամ երկուսն էլ խցանված են:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք անհետաձգելի բուժօգնության, եթե ունեք քթի վնասվածք, որն ուղեկցվում է հետևյալ վիճակներով՝
- գլխի կամ պարանոցի վնասվածք, որը կարող է դրսևորվել ուժեղ գլխացավով, պարանոցի ցավով, փսխումով կամ գիտակցության կորստով
- դժվարաշնչություն
- արյունահոսություն, որը չի հաջողվում կանգնեցնել
- ձեր քթի ձևի նկատելի փոփոխություն, որը կապված չէ այտուցի հետ, օրինակ՝ ծուռ կամ ոլորված տեսք
- քթից թափանցիկ, ջրիկ հեղուկ արտադրություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-02-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024