Կոտրված քիթը, որը նաև կոչվում է քթի կոտրվածք, քթի ոսկորի կոտրվածք կամ ճաք է, որը հաճախ քթի մեջքը ձևավորող ոսկորն է:
Քթի կոտրվածքի տարածված պատճառներն են կոնտակտային սպորտը, ծեծկռտուքը և դեմքին (քթին) հարված ստանալը, ընկնելը և ավտովթարները, որոնք հանգեցնում են դեմքի վնասվածքների:
Կոտրված քիթը կարող է ցավ պատճառել, և հաճախ հանգեցնել քթային արյունահոսության: Դուք կարող եք ունենալ այտուցներ և արյունազեղումներ (կապտուկներ) ձեր քթի շուրջը և աչքերի տակ: Ձեր քիթը կարող է ծուռ երևալ, և դժվարությամբ կարողանաք քթով շնել:
Կոտրված քթի բուժումը կարող է ներառել միջամտություններ, որոնք ուղղում են ձեր քիթը: Վիրահատության անհրաժեշտություն սովորաբար չի առաջանում:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-02-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024