Եթե ունեք թեթև կոտրվածք, որը չի հանգեցրել քթի ծռվածության կամ այլ ձևախախտումների, մասնագիտական բուժում կարող է և չպահանջվել:
Նման դեպքերում ձեզ կարող է անհրաժեշտ լինել միայն տեղային սառը միջոցներ և սովորական ցավազրկողներ:
Ձեռքային (մանուալ) ուղղում
Եթե կոտրվածքի արդյունքում ձեր քթի ոսկորներն ու աճառը տեղաշարժվել են, բժիշկը կարող է ձեռքով շտկել դրանք: Դա պետք է արվի կոտրվածքի առաջացման պահից 14 օրվա ընթացքում, գերադասելի է՝ ավելի վաղ:
Այս միջոցառումից առաջ ձեր քիթը թմրեցվում է: Որոշ դեպքերում բժիշկները կարող են մատներով սեղմելով վերականգնել քթի ճիշտ դիրքը: Երբեմն կարող է անհրաժեշտ լինել հատուկ գործիքների օգտագործում:
Ուղղելուց հետո ձեր քիթի մեջ հավանաբար տամպոն կտեղադրվի: Երբեմն կարճ ժամանակով անհրաժեշտ է նաև ներքին սպլինտ:
Ձեզ նաև կարող է նշանակվել որևէ հակաբիոտիկ, որը կօգնի ձեր քթի մեջ ապրող բակտերիաներով վարակման կանխումը:
Վիրահատություն
Ծանր, բազմակի, բարդ կոտրվածքները կամ այն կոտրվածքները, որոնք ավելի քան 14 օր մնացել են բուժումից դուրս, կարող են պահանջել վիրահատություն: Ըստ անհրաժեշտության, վիրահատությունը կարող է ուղղել ոսկորները և վերականգնել ձեր քթի բնական ձևը:
Եթե կոտրվածքը վնասել ձեր քթի միջնապատը, ձեր քթային շնչառությունը կարող է դժվարացած լինել կամ կարող եք զգալ, որ ձեր քիթը խցանված է: Նման իրավիճակում ձեզ կարող է առաջարկվել ռեկոնստրուկտիվ վիրահատություն:
Հոդվածը հրապարակվել է՝ 21-02-2024
Վերջին վերանայում՝ 26-04-2024