Գրադարան

Կողի կոտրվածք. պատճառներ

Կողի կոտրվածք. պատճառներ

Time Read 1 րոպե

Կողի կոտրվածքի ամենատարածված պատճառն ուղղակի ֆիզիկական ազդեցությունն է՝ ճանապարհատրանսպորտային պատահարներ, վայրանկում, մանկական բնռություն կամ կոնտակտային մարզաձևեր:

Կողերը նաև կարող են կոտրվել որոշ մարզաձևերի ժամանակ կրկնվող տրավմաների (օրինակ՝ գոլֆ կամ թիավարում) կամ ուժեղ և երկարաձգված հազի պատճառով:

Ռիսկի գործոններ

Հետևյալ գործոնները կարող են բարձրացնել կողի կոտրվածքի հավանականությունը:

  • Օստեոպորոզ. օստեոպորոզը հանգեցնում է ոսկորի խտության և ամրության թուլացման և ոսկային կոտրվածքի նկատմամբ «խոցելիության» բարձրացման:
  • Կոնտակտային մարզաձևերին մասնակցություն. ուժային կամ կոնտակտային մարզաձևերով զբաղվելը (օրինակ՝ հոկեյ կամ ֆուտբոլ) մեծացնում է կրծքավանդակի տրավմայի ռիսկը:
  • Կողի քաղցկեղային քայքայում. քաղցկեղային քայքայումը թուլացնում է ոսկորը և բարձրացնում ֆիզիկական ազդեցությունից կամ ախտաբանական կոտրվածքի ռիսկը:

Հոդվածը տեղադրվել է՝ 26-05-2021 վերանայվել է՝ 27-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով