Բժիշկը նաև ստետոսկոպով կլսի թոքերը և կստուգի, թե շնչելիս ինչպես է շարժվում կրծքավանդակը:
Կողի կոտրվածք կասկածելիս բժիշկը կնշանակի մեկ կամ մի քանի պատկերման հետազոտություններ:
Կրծքավանդակի ռենտգեն. ճառագայթման ցածր մակարդակով ռենտգեն հետազոտությունը ոսկրերը դարձնում է տեսանելի, սակայն կրծքավանդակի ռենտգենը հաճախ թույլ չի տալիս հայտնաբերել կողերի թարմ կոտրվածքները, հատկապես, եթե առկա է միայն ճաք: Ռենտգեն հետազոտությունն օգտակար է նաև կոլապսի ենթարկված թոքն ախտորոշելիս:
Համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ). ԿՏ սքանավորումը հաճախ հայտնաբերում է սովորական ռենտգենով դժվար տեսանելի կոտրվածքները կամ ճաքերը: Այս հետազոտությամբ պատկերվում է նաև փափուկ հյուսվածքների և արյունատար անոթների վնասվածքները: Նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս ստանալ տարբեր անկյուներով ու շերտերով պատկերներ, որը մեծապես օգնում է կողերի կոտրվածքների բարդությունների հայտնաբերմանը:
Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ). ՄՌՏ կարող է նշանակվել, որ հայտնաբերվի կողերի կոտրվածքի պատճառով առաջացած փափուկ հյուսվածքների կամ հարակից օրգանների վնասվածքները: ՄՌՏ-ն օգտագործում է հզոր մագնիսական և ռադիոալիքներ, որոնց շնորհիվ ստացվում է խաչաձև հատված պատկերներ:
Ոսկրի սքանավորում. այս հետազոտությամբ հայտնաբերվում են սթրեսային կոտրվածքները, երբ ոսկրը ճաքում է կրկնվող տրավմայից, օրինակ՝ երկարատև ցնցումներ կամ հազ: Ոսկրի սքանավորման ժամանակ ներարկվում է ներերակային ռադիոակտիվ նյութ, որը կուտակվում է ոսկերերում, հատկապես՝ ոսկրի լավացող (կպնող) տեղամասերում և հայտնաբերվում սքաներով:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։