Կրճատե՛ք տանն ընկնելու ռիսկը. նվազեցրեք կենցաղային տրավմաների, այդ թվում՝ պատահաբար վայր ընկնելու հավանականությունը: Բնակարանի հատակը պահեք ավելորդ առարկաներից ու լարերից մաքուր, լոգարանում ունեցեք ռետինե գորգիկ, ապահովեք բոլոր սենյակների բավարար լուսավորությունը, աստիճանները կահավորեք աստիճանավանդակով, ինչպես նաև ձեռնարկեք լրացուցիչ միջոցներ, եթե ընտանիքում ունեք մեծ տարիքով կամ հենաշարժական խնդիրներով հարազատ:
Ամրապնդե՛ք ոսկրերը. սննդակարգով բավարար կալցիում և վիտամին D ստանալը կարևոր է ոսկրերի առողջ և ամուր վիճակը պահպանելու համար: Նպատակ դրեք, որ սննդի և հավելումների միջոցով ստանաք օրական 1200 միլիգրամ (մգ) կալցիում և 600 միջազգային միավոր (ՄՄ) վիտամին D:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։