Գրադարան

Կողի կոտրվածք. բարդություններ

Կողի կոտրվածք. բարդություններ

Time Read 1 րոպե

Կոտրված կողը երբեմն կարող է վնասել արյունատար անոթները և ներքին օրգանները:

Բարդությունների ռիսկն աճում է կոտրված կողերի թվին զուգահեռ: Կողի կոտրվածքի բարդությունները տարբերվում են՝ կախված են նրանից, թե որ կողն է կոտրվել:

  • Աորտայի պատռում կամ ծակում. կրծքավանդակի վերին հատվածում առաջին երեք կողերից մեկնումեկի սուր ծայրը կարող է պատռել աորտան կամ մեկ այլ խոշոր արյունատար անոթը:
  • Թոքի ծակում. կոտրված միջին կողերի սուր ծայրը կարող է պատռել թոքը և առաջացնել պնևմոթորաքս և թոքի կոլապս:
  • Փայծաղի, լյարդի կամ երիկամների վնասվածքներ. ստորին երկու կողերը հազվադեպ են կոտրվում, քանի որ ավելի ճկուն են, քան կրծոսկրին միացող վերին և միջին կողերը: Սակայն, եթե ստորին կողերը կոտրվում են, կոտրված ծայրերը կարող են լրջորեն վնասել փայծաղը, լյարդը կամ երիկամը:

Հոդվածը տեղադրվել է՝ 26-05-2021 վերանայվել է՝ 27-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով