Կողի կոտրվածքի հետ կապված ցավը սովորաբար ի հայտ է գալիս կամ սաստկանում է, երբ՝
խոր շնչում եք
սեղմում եք վնասված շրջանը
թեքում կամ պտտում եք իրանը:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք բժշկին, եթե տրավմայից հետո կողի շրջանում առաջացել է խիստ փափուկ գոգավորություն, դժվար եք շնչում կամ ցավերը թույլ չեն տալիս, որ խոր շնչեք:
Դիմեք անհետաձգելի բուժօգնության (1-03), եթե ունեք ետկրծոսկրային շրջանում ճնշման, լցվածության զգացողություն կամ սեղմող-ճնշող ցավեր, որոնք տևում են ավելի քան մի քանի րոպեի և տարածվում են դեպի ուսագոտի կամ ձեռքեր: Այս նշանները կարող են վկայել սրտամկանի ինֆարկտի մասին:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։