Գրադարան
Բրոնխիտ. պատճառներ

1 րոպե
Սուր և քրոնիկ բրոնխիտներն ունեն առաջացման տարբեր պատճառներ:
Սուր բրոնխիտը սովորաբար պատճառվում է վիրուսներով, ավելի հաճախ՝ նույն այն վիրուսներով, որոնք առաջացնում են մրսածություն և գրիպ։ Հակաբիոտիկները չեն ոչնչացնում վիրուսներին, ուստի դեղամիջոցների այս տեսակը բրոնխիտների մեծ մասի համար օգտակար չէ:
Քրոնիկ բրոնխիտի ամենատարածված պատճառը ծխախոտ ծխելն է: Օդի աղտոտվածությունը և փոշին կամ շրջակա միջավայրում կամ աշխատավայրում առկա թունավոր գազերը նույնպես կարող են նպաստել հիվանդությանը:
Ռիսկի գործոններ
Բրոնխիտով հիվանդանալու ձեր ռիսկը կարող են բարձրացնել հետևյալ գործոնները:
- Ծխախոտի ծուխ. ծխող կամ ծխող մարդու հետ ապրող մարդիկ ենթարկվում են ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ բրոնխիտով հիվանդանալու ավելի բարձր ռիսկի:
- Ցածր դիմադրողականություն. սա կարող է առաջանալ մեկ այլ սուր հիվանդությունից, օրինակ՝ մրսածությունից կամ քրոնիկական հիվանդությունից, որոնք թուլացնում են ձեր իմունային համակարգը: Տարիքով չափահասները, նորածիններն ու մանկահասակ երեխաներն ունեն վարակի նկատմամբ ավելի մեծ խոցելիություն։
- Աշխատավայրում գրգռիչների ազդեցություն. բրոնխիտի զարգացման ռիսկն ավելի մեծ է, եթե աշխատում եք թոքային գրգռիչներով հարուստ միջավայրում, ինչպիսիք են ձավարեղենի արտադրամասերը կամ տեքստիլ արտադրությունը, կամ ենթարկվում եք քիմիական գոլորշիների ազդեցությանը:
- Ստամոքսի ռեֆլյուքս. սուր այրոցքի կրկնվող դրվագները կարող են գրգռել ձեր կոկորդը և ձեզ ավելի հակված դարձնել բրոնխիտի զարգացմանը:
Հոդվածը տեղադրվել է՝ 04-04-2021 վերանայվել է՝ 22-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: