Գրադարան

Բրոնխիտ. ինքնօգնություն

Բրոնխիտ. ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Ձեր ինքնազգացողությունը լավացնելու համար կարող եք փորձել հետևյալ տնային միջոցները:

  • Շնչեք քթով. քթի խոռոչով անցնելիս օդը մաքրվում է փոշուց, ինչպես նաև տաքանում և խոնավանում է՝ դառնալով բրոնխների լորձաթաղանթի համար ավելի քիչ գրգռիչ:
  • Խուսափեք թոքերի գրգռիչներից. մի՛ ծխեք և թույլ մի՛ տվեք, որ ձեր ներկայությամբ ծխեն: Դիմակ կրեք, երբ օդը աղտոտված է կամ եթե ենթարկվում եք թոքերի գրգռիչների ազդեցությանը, ինչպիսիք են հեշտ ցնդող ներկերը կամ կենցաղային մաքրող միջոցները:
  • Օգտագործեք խոնավացուցիչ. տաք խոնավ օդն օգնում է հազի մեղմացմանը և խորխի դուրս բերմանը: Հիշեք, որ անհրաժեշտ է մաքրել խոնավացուցիչն ըստ արտադրողի հրահանգների՝ ջրի տարայի մեջ բակտերիաների և սնկիկների աճից խուսափելու համար:
  • Դիտարկեք դրսում դիմակ կրելը. եթե սառը օդը սրում է ձեր հազը և առաջացնում հևոց, դուրս գալուց առաջ դրեք սառը օդից պաշտպանող դիմակ:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 04-04-2021 վերանայվել է՝ 22-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով