Գրադարան
Բրոնխիտ. ախտանիշներ

1 րոպե
Ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ բրոնխիտն ընթանում են շնչառական բնույթի գանգատներով և ախտանիշներով:
Սուր կամ քրոնիկ բրոնխիտի գանգատները և ախտանիշները կարող են ներառել՝
- հազ
- հազալիս լորձ (խորխի), որը կարող է լինել թափանցիկ, սպիտակավուն, դեղնամոխրագույն կամ կանաչավուն, հազվադեպ՝ նաև արյան հետքերով
- հոգնածություն
- հևոց
- թեթև ջերմություն և դող ու սարսուռ
- կրծքավանդակի անհարմարավետության (դիսկոմֆորտ) կամ «հոգնածության» զգացում:
Եթե ունեք սուր բրոնխիտ, նաև կարող եք նշել մրսածության ախտանիշներ՝ թեթև գլխացավ կամ մարմնի ջարդվածություն։ Թեև այս ախտանիշները սովորաբար մեկ շաբաթվա ընթացքում բարելավվում են, տանջող հազը կարող է շարունակվել ևս մի քանի շաբաթ:
Քրոնիկ բրոնխիտը սահնանվում է որպես խորխարտադրությամբ հազ, որը տևում է առնվազն երեք ամիս և սրացումները կրկնվում են առնվազն երկու տարի անընդմեջ։
Եթե ունեք քրոնիկ բրոնխիտ, հավանաբար կնշեք շրջաններ, երբ ձեր հազն ու մյուս ախտանիշները վատթարանում են: Այդ ժամանակ դուք կարող եք ունենալ սուր վարակ՝ քրոնիկ բրոնխիտի ֆոնին:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե հազը՝
- տևում է ավելի քան 3 շաբաթ
- խանգարում է քնել
- ուղեկցվում է 38° C-ից ավելի բարձր ջերմությամբ
- առաջացնում է փոփոխված գույնի խորխ
- առաջացնում է արյունային խորխ
- կապված է հևոցի կամ խզզոցների հետ:
Հոդվածը տեղադրվել է՝ 04-04-2021 վերանայվել է՝ 22-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: