Բրոնխիտ. բուժում
04-04-2021
1 րոպե

Սուր բրոնխիտի դեպքերի մեծ մասը լավանում է առանց բուժման, սովորաբար մի քանի շաբաթվա ընթացքում:
Դեղամիջոցներ
Բրոնխիտի դեպքերի մեծ մասը պայմանավորված է վիրուսային վարակներով, ուստի հակաբիոտիկները արդյունավետ չեն: Այնուամենայնիվ, եթե ձեր բժիշկը կասկածում է, որ ունեք բակտերիալ վարակ, կարող է նշանակել որևէ հակաբիոտիկ:
Որոշ դեպքերում ձեր բժիշկը կարող է առաջարկել այլ դեղամիջոցներ։
- Հազի դեղամիջոց. եթե հազը խանգարում է ձեզ քնել, կարող եք քնելուց առաջ փորձել հազը ճնշող դեղամիջոցներ:
- Այլ դեղամիջոցներ. եթե ունեք ալերգիա, ասթմա կամ թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՕՔՀ), ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ինհալատոր և այլ դեղամիջոցներ՝ բորբոքումը նվազեցնելու և թոքերի նեղացած անցուղիները բացելու համար:
Ոչ դեղորայքային բուժումներ (թերապիաներ)
Եթե ունեք քրոնիկ բրոնխիտ, ձեզ կարող են որոշակի օգուտ թոքերի ռեաբիլիտացիան՝ շնչառական վարժությունների ծրագիր, որի ժամանակ թոքաբանը (պուլմոնոլոգ) ձեզ սովորեցնում է, թե ինչպես կարելի է ավելի հեշտ շնչել և բարձրացնել ֆիզիկական վարժանքների տանելիությունը:
Հոդվածը վերանայվել է՝ 29-01-2023