Ձեր գանգատները լսելուց հետո բժիշկն իրականացնում է արտաքին զննում, այդ թվում՝ ստետոսկոպով թոքերի լսում:
Որոշ դեպքերում բժիշկը կարող է առաջարկել մի շարք հետազոտություններ:
Կրծքավանդակի ռենտգենոգրաֆիա. կրծքավանդակի ռենտգեն պատկերումը կարող է օգնել հազի պատճառը գտնելուն (թոքաբորբ և այլն): Ռենտգեն հետազոտության կարևորությունը բարձրանում է, եթե դուք ներկա կամ անցյալ ծխող եք: Այունամենայնիվ, բրոնխիտի ստանդարտ դեպքերն ախտորոշելիս կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն չի նշանակվում:
Խորխի հետազոտություն. խորխը հազալիս թոքերից եկող լորձն է, որի մանրէաբանական հետազոտությունը կարող է օգնել որոշելուն, թե արդյոք առկա է հակաբիոտիկ պահանջող հիվանդություն: Խորխի հետազոտությունը նաև օգնում է հիվանդության ալերգիկ ծագումը գնահատելուն:
Թոքերի գործունեության գնահատման թեստեր. սա ներառում է սպիրոմետրիան, որը չափում է, թե ինչ ծավալի օդ կարող են ձեր թոքերը պահել և արագորեն արտաշնչել: Սպիրոմետրիան կարող է օգնել ասթմայի կամ էմֆիզեմայի ախտորոշմանը:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։