Խուսափե՛ք ծխախոտի ծխից. ծխախոտի ծուխը բարձրացնում է քրոնիկ բրոնխիտի ռիսկը:
Ստացե՛ք պատվաստումներ. սուր բրոնխիտի բազմաթիվ դեպքեր պատճառվում են վիրուսներով, այդ թվում՝ գրիպի վիրուսով: Գրիպի վիրուսի դեմ պատվաստումը կարող է օգնել գրիպից, ուստի և՝ գրիպի վիրուսից զարգացող սուր բրոնխիտից պաշտպանվելուն: Որոշ իրավիճակներում բժիշկը նաև կարող է խորհուրդ տալ պատվաստվել թոքաբորբերի որոշ տեսակների դեմ:
Լվացե՛ք ձեր ձեռքերը. վիրուսային վարակների տարածումը կրճատելու համար հաճախակի լվացեք ձեր ձեռքերը կամ օգտագործեք ալկոհոլային հիմքով ախտահանիչներ:
Կրե՛ք բժշկական դիմակ. եթե ունեք թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն (ԹՕՔՀ), աշխատավայրում, բազմամարդ և հանրային վայրերում, ինչպես նաև ճանապարհորդելիս կարող եք օգտագործել պաշտպանիչ դիմակներ:
Կոփե՛ք ձեր մարմինը. մաքուր օդը, ջրային արարողությունները բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը։ Բարերար ազդեցություն ունի նաև մաքուր օդում չափավոր մարզվելը:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։