Գրադարան
Բերանի խոռոչի այրոցի համախտանիշ. ինքնօգնություն

1 րոպե
Բացի բուժումից և դեղերից, այս ինքնօգնության միջոցները կարող են նվազեցնել ձեր ախտանիշները:
- Խմեք շատ հեղուկ կամ ծծեք սառույցի կտորներ, որոնք կօգնեն թեթևացնելու բերանի չորության զգացումը:
- Խուսափեք թթվային մթերքներից և հեղուկներից, ինչպիսիք են լոլիկը, նարնջի հյութը, գազավորված ըմպելիքները և սուրճը:
- Խուսափեք ալկոհոլից և ալկոհոլ պարունակող արտադրանքներից, քանի որ դրանք կարող են գրգռել ձեր բերանի լորձաթաղանթը:
- Մի՛ օգտագործեք ծխախոտային արտադրանքներ:
- Մի՛ օգտագործեք գրգռիչ սնունդ և կերակուրներ, ինչպիսին է կծու-տաք սնունդը:
- Խուսափեք դարչին կամ անանուխ պարունակող արտադրանքներից:
- Փորձեք տարբեր թույլ կամ համ չունեցող ատամի մածուկներ, օրինակ՝ զգայուն ատամների համար կամ առանց անանուխի կամ դարչինի:
- Քայլեր ձեռնարկեք սթրեսը նվազեցնելու համար և փորձեք ռելաքսացիայի մեթոդներ:
Հոդվածը տեղադրվել է՝ 29-05-2023 վերանայվել է՝ 30-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:
Նույն այս թեմայով
- Բերանի խոռոչի այրոցի համախտանիշ (գլոսոդինիա)
- Բերանի խոռոչի այրոցի համախտանիշ. ախտանիշներ
- Բերանի խոռոչի այրոցի համախտանիշ. պատճառներ
- Բերանի խոռոչի այրոցի համախտանիշ. բարդություններ
- Բերանի խոռոչի այրոցի համախտանիշ. կանխարգելում
- Բերանի խոռոչի այրոցի համախտանիշ. ախտորոշում
- Բերանի խոռոչի այրոցի համախտանիշ. բուժում