Բերանի խոռոչի այրոցի համախտանիշը բժշկական տերմին է բերանի խոռոչում շարունակական կամ կրկնվող այրող զգացողության համար՝ առանց ակնհայտ պատճառի:
Դուք կարող եք զգալ այս այրոցը ձեր լեզվի, լնդերի, շրթունքների, ձեր այտերի ներսի, կարծի քիմքի կամ ձեր ամբողջ բերանի մեծ շրջանների վրա: Այրոցի զգացումը կարող է ուժեղ կամ նույնիսկ ցավոտ լինել՝ ասես բերանն այրել եք խիստ տաք ըմպելիքով։
Բերանի խոռոչի այրոցի համախտանիշը սովորաբար առաջանում է հանկարծակի, սակայն նաև կարող է դանդաղ զարգանալ ժամանակի ընթացքում: Հաճախ կոնկրետ պատճառը հնարավոր չէ գտնել: Թեև դա դժվարացնում է բուժումը, ձեր բժշկի հետ սերտ համագործակցությունը կարող է օգնել նվազեցնելու ախտանիշները:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024