Գրադարան
Բերանի խոռոչի այրոցի համախտանիշ. ախտանիշներ

1 րոպե
Բերանի խոռոչի այրոցի համախտանիշի ախտանիշները կարող են ներառել հետևյալը:
- Այրոցի կամ վառվելու զգացողություն, որն առավել հաճախ ազդում է ձեր լեզվի վրա, սակայն նաև կարող է զգացվել շուրթերի, լնդերի, կարծր քիմքի, կոկորդի կամ ամբողջ բերանի վրա
- բերանի չորության զգացում՝ ուժեղացած ծարավով
- բերանում համի զգացողության փոփոխություններ, օրինակ՝ դառը կամ մետաղական համ
- համի զգացողության կորուստ
- բերանում ծակոցներ, խայթոց կամ թմրածություն:
Դիսկոմֆորտը կարող է ունենալ մի քանի տարբեր ձևեր: Դա կարող է՝
- առաջանալ ամեն օր, արթնանալիս՝ քիչ անհանգստացնելով, սակայն օրվա ընթացքում ավելի վատթարանալով
- սկսվել արթնանալուն պես և շարունակվել ամբողջ օրը
- ի հայտ գալ և անհետանալ:
Ինչպիսի բնույթ էլ որ ստանա ձեր բերանի դիսկոմֆորտը, բերանի խոռոչի այրոցի համախտանիշը կարող է տևել ամիսներից մինչև տարիներ: Հազվադեպ, ախտանշանները կարող են հանկարծակի անհետանալ ինքնուրույն կամ առաջանալ ավելի հազվադեպ: Երբեմն այրոցը կարող է կարճ ժամանակով թեթևանալ ուտելիս կամ խմելիս:
Այս վիճակը սովորաբար չի առաջացնում որևէ ֆիզիկական տեսանելի փոփոխություն ձեր լեզվում կամ բերանում:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե ունեք անհարմարավետություն, այրոց կամ ցավ ձեր լեզվի, շուրթերի, լնդերի կամ բերանի այլ հատվածներում, դիմեք ձեր բժշկին կամ ատամնաբույժին: Նրանք, հնարավոր է, պետք է միասին աշխատեն՝ օգնելու ճիշտ բացահայտելու պատճառը և մշակելու արդյունավետ բուժման ծրագիր:
Հոդվածը տեղադրվել է՝ 29-05-2023 վերանայվել է՝ 29-05-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:
Նույն այս թեմայով
- Բերանի խոռոչի այրոցի համախտանիշ (գլոսոդինիա)
- Բերանի խոռոչի այրոցի համախտանիշ. պատճառներ
- Բերանի խոռոչի այրոցի համախտանիշ. բարդություններ
- Բերանի խոռոչի այրոցի համախտանիշ. կանխարգելում
- Բերանի խոռոչի այրոցի համախտանիշ. ախտորոշում
- Բերանի խոռոչի այրոցի համախտանիշ. բուժում
- Բերանի խոռոչի այրոցի համախտանիշ. ինքնօգնություն