Գրադարան

Կարցինոիդ ուռուցքներ

Կարցինոիդ ուռուցքներ

Time Read 1 րոպե

Կարցինոիդ ուռուցքները դանդաղ աճող քաղցկեղի տեսակ են, որոնք կարող են առաջանալ ձեր օրգանիզմի մի քանի շրջաններում:

Կարցինոիդ ուռուցքները, որոնք ուռուցքների մի ենթախումբ են, որը կոչվում է նյարդաներզատական (նեյրոէնդոկրին) ուռուցքներ, սովորաբար սկսվում են մարսողական խողովակում (ստամոքս, կույր աղիքի ելուն, բարակ աղիներ, հաստ աղիք, ուղիղ աղիք) կամ թոքերում:

Կարցինոիդ ուռուցքները հաճախ մինչև հիվանդության ուշ շրջանները գանգատներ և ախտանիշներ չեն առաջացնում: Դրանք կարող են արտադրել և արտազատել հորմոններ ձեր օրգանիզմում, որոնք էլ առաջացնեն գանգատներ և ախտանիշներ, ինչպիսիք են փորլուծությունը կամ մաշկի կարմրությունը:

Կարցինոիդ ուռուցքների բուժումը սովորաբար ներառում է վիրահատություն և կարող է ներառել նաև դեղամիջոցներ:

Հոդվածը տեղադրվել է՝ 20-07-2023 վերանայվել է՝ 20-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով