Գրադարան

Կարցինոիդ ուռուցքներ. ախտանիշներ

Կարցինոիդ ուռուցքներ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Որոշ կարցինոիդ ուռուցքներ չեն առաջացնում որևէ գանգատ կամ ախտանիշ:

Երբ հայտնվում են, գանգատներն ու ախտանիշները սովորաբար անորոշ են և կախված են ուռուցքի տեղակայումից:

Թոքերի կարցինոիդ ուռուցքներ

Թոքերի կարցինոիդ ուռուցքների գանգատներն ու ախտանիշները ներառում են՝

  • կրծքավանդակի ցավ
  • խզզոցներ
  • շնչարգելություն և հևոց
  • փորլուծություն
  • դեմքի և պարանոցի կարմրություն կամ ջերմության զգացում (մաշկի շառագունում)
  • մաշկի վրա վարդագույն կամ մանուշակագույն հետքեր:

Մարսողական խողովակի կարցինոիդ ուռուցքներ

Մարսողական խողովակի կարցինոիդ ուռուցքների գանգատներն ու ախտանիշները ներառում են՝

  • որովայնի ցավ
  • փորլուծություն
  • սրտխառնոց, փսխում կամ կղազատման անհնարինություն՝ աղիքների արգելափակման պատճառով (աղիների անանցանելիություն)
  • ուղիղաղիքային արյունահոսություն
  • ուղիղաղիքային ցավեր
  • դեմքի և պարանոցի կարմրություն կամ ջերմության զգացում (մաշկի շառագունում):

Ե՞րբ դիմել բժշկին

Եթե զգում եք որևէ գանգատ և ախտանիշ, որը ձեզ անհանգստացնում է և կրում է մշտական բնույթ, այցելեք ձեր բժշկին:

Հոդվածը տեղադրվել է՝ 20-07-2023 վերանայվել է՝ 20-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով