Գրադարան
Կարցինոիդ ուռուցքներ. բարդություններ

1 րոպե
Կարցինոիդ ուռուցքների բջիջները կարող են արյան հուն ուղարկել հորմոններ և այլ քիմիական նյութեր՝ առաջացնելով մի շարք բարդություններ:
- Կարցինոիդ համախտանիշ. կարցինոիդ համախտանիշը, ի թիվս այլ գանգատների և ախտանիշների, առաջացնում է ձեր դեմքի և պարանոցի կարմրություն կամ ջերմության զգացում (մաշկի շառագունում), քրոնիկ փորլուծություն և դժվարաշնչառություն:
- Սրտի կարցինոիդ հիվանդություն. կարցինոիդ ուռուցքները կարող են արտադրել և արյան հուն բաց թողնել հորմոններ, որոնք կարող են առաջացնել սրտի խոռոչների, փականների և արյունատար անոթների լորձաթաղանթի հաստացում: Սա կարող է հանգեցնել սրտի փականներով արյան ետհոսքի (ռեգուրգիտացիա) և սրտային անբավարարության, որը կարող է պահանջել փականի փոխարինման վիրահատություն: Սրտի կարցինոիդ հիվանդությունը սովորաբար կարելի է վերահսկել դեղամիջոցներով:
- Քուշինգի համախտանիշ. թոքերի կարցինոիդ ուռուցքը կարող է արտադրել հորմոն, որի ազդեցությամբ ձեր օրգանիզմը սկսում է արտադրել կորտիզոլ հորմոնի չափազանց մեծ քանակներ՝ առաջացնելով Քուշինգի համախտանիշ:
Հոդվածը տեղադրվել է՝ 20-07-2023 վերանայվել է՝ 20-07-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: