Կարցինոիդ ուռուցքների ախտորոշման համար օգտագործվող հետազոտություններն ու միջոցառումները ներառում են հետևյալը:
- Արյան թեստեր. եթե ունեք կարցինոիդ ուռուցք, ձեր արյունը կարող է պարունակել որոշակի հորմոնների կամ այդ հորմոնների կենսաքայքայման արդյունքների բարձր մակարդակ, որոնք արյան հուն են փոխանցվում են կարցինոիդ ուռուցքից:
- Մեզի թեստեր. կարցինոիդ ուռուցք ունեցող մարդկանց մեզի մեջ առկա է քիմիական նյութի ավելցուկային մակարդակ, որն առաջանում է, երբ օրգանիզմը քայքայում է կարցինոիդ ուռուցքների արտադրած հորմոնները:
- Պատկերային հետազոտություններ. պատկերային հետազոտությունները, ներառյալ համակարգչային տոմոգրաֆիան (ԿՏ), մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ), պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆիան (ՊԵՏ), ռենտգեն և միջուկային բժշկության սքանավորումները, կարող են օգնել ձեր բժշկին, որ հստակեցնի կարցինոիդ ուռուցքի գտնվելու վայրը:
- Էնդոսկոպիական հետազոտություններ. ձեր բժիշկը կարող է օգտագործել երկար, բարակ խողովակ, որը հագեցած է ոսպնյակով կամ տեսախցիկով՝ ձեր օրգանիզմի որոշ շրջանները հետազոտելու համար: Էնդոսկոպիան, որը ներառում է կոկորդից ներքև այդպիսի խողովակի անցկացում, կարող է օգնել ձեր բժշկին, որ ներսից տեսնի և զննի ձեր ստամոքս-աղիքային խողովակը (գաստրոդուոդենոսկոպիա): Բրոնխոսկոպիայի դեպքում ձեր կոկորդից դեպի թոքային օդուղիներ (բրոնխներ) անցկացվող խողովակով կարող է հայտնաբերվել թոքերի կարցինոիդ ուռուցքները: Ձեր ուղիղ աղիքով անցկացված խողովակը (կոլոնոսկոպիա) կարող է օգնել ուղիղ աղիքի կարցինոիդ ուռուցքների ախտորոշմանը: Ձեր բարակ աղին հետազոտելու բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ կուլ տաք դեղահաբի չափի տեսախցիկ (կապսուլային էնդոսկոպիա):
- Լաբորատոր հետազոտման համար հյուսվածքի հեռացում (բիոպսիա). ձեր ախտորոշումը հաստատելու համար կարող է անհրաժեշտ լինել ուռուցքի հյուսվածքային նմուշ: Այն, թե ինչ տեսակի բիոպսիա ձեզ կառաջարկվի, կախված է ձեր ուռուցքի գտնվելու վայրից: Հյուսվածքային նմուշ հավաքելու եղանակներից մեկը ասեղով ներծծումն է (ասեղային ասպիրացիա)՝ ուռուցքից բջիջները դուրս հանելու համար: Մեկ այլ տարբերակ կարող է լինել վիրահատությունը: Հեռացված հյուսվածքն ուղարկվում է լաբորատորիա՝ որոշելու ուռուցքային բջիջների տեսակները և այն, թե որքան ագրեսիվ են այդ բջիջները։
Հոդվածը հրապարակվել է՝ 20-07-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024