Գրադարան

Քրոնիկ միելոգեն լեյկոզ

Քրոնիկ միելոգեն լեյկոզ

Time Read 1 րոպե

Քրոնիկ միելոգեն լեյկոզը (ՔՄԼ) ոսկրածուծի քաղցկեղի հազվադեպ տեսակ է:

Ոսկրածուծը ոսկրերի ներսում գտնվող սպունգանման հյուսվածք է, որտեղ ստեղծվում են արյան բջիջները: ՔՄԼ-ն առաջացնում է արյան մեջ սպիտակ արյան բջիջների (լեյկոցիտների) քանակի ավելացում:

«Քրոնիկ» տերմինը քրոնիկ միելոգեն լեյկոզում նշանակում է, որ այս քաղցկեղն ավելի դանդաղ է զարգանում, քան լեյկոզի սուր ձևերը: «Միելոգեն» տերմինը վերաբերում է այս քաղցկեղով ախտահարված բջիջների տեսակին:

Քրոնիկ միելոգեն նաև լեյկոզը կարող է կոչվել քրոնիկ միելոիդ լեյկոզ և քրոնիկ գրանուլոցիտային լեյկոզ: Այն սովորաբար հանդիպում է չափահասների շրջանում և հազվադեպ է ախտորոշվում երեխաների մոտ, թեև կարող է զարգանալ ցանկացած տարիքում:

Բուժման կատարելագործումը բարելավել է ՔՄԼ-ով հիվանդ մարդկանց պրոգնոզը (կանխատեսումը): Մարդկանց մեծ մասը կարող է հասնել ռեմիսիայի և երկար տարիներ ապրել ախտորոշումից հետո:

Հոդվածը տեղադրվել է՝ 28-07-2023 վերանայվել է՝ 28-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով