Գրադարան
Քրոնիկ միելոգեն լեյկոզ. ախտանիշներ

1 րոպե
Քրոնիկ միելոգեն լեյկոզը հաճախ ախտանիշներ չի առաջացնում և կարող է հայտնաբերվել արյան քննությամբ:
Առաջանալիս, ախտանիշներն ընդհանուր բնույթի են և կարող են ներառել հետևյալը՝
- ոսկրային ցավ
- հեշտ արյունահոսություն
- փոքր քանակությամբ սնունդ ուտելուց հետո լցվածության (հագեցածության) զգացում
- hոգնածություն
- ջերմություն
- չնախատեսված քաշի կորուստ
- ախորժակի կորուստ
- ձախ կողոսկրերի տակ (ձախ թուլակող) ցավ կամ լցվածության զգացում
- քնի ընթացքում ավելորդ քրտնարտադրություն
- աչքի ետևում առաջացող արյունահոսության հետևանքով առաջացած մշուշոտ տեսողություն:
Ե՞րբ դիմել բժշկին
Պայմանավորվեք և հանդիպեք ձեր բժշկին, եթե ունեք ձեզ անհանգստացնող որևէ մշտական ախտանիշ:
Հոդվածը տեղադրվել է՝ 28-07-2023 վերանայվել է՝ 28-07-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: