Կախված քթահոսության կամ ռինոռեայի պատճառից, երկարաժամկետ հետևանքները կարող են լինել տարբեր բնույթի և ծանրության աստիճանի:
- Քթի խոռոչի մշտական գրգռվածությունը և քթային անցուղիների խցանումը (օբստրուկցիա) կարող են ազդել ձեր երեխայի կյանքի որակի վրա:
- Մշտապես խցանված կամ ավելցուկային լորձով լցված քթային անցուղիները խանգարում են քթով շնչառությունը և կարող են ազդել քնի որակի վրա:
- Մանկական տարիքում դեմքի ոսկրային զարգացման համար կարևոր է, որ քթով շնչառությունը լինի ազատ։ Հետևաբար, քթով շնչառության երկարաժամկետ խանգարումը կարող է բարդանալ երեխաների դեմքի ոչ ճիշտ զարգացմամբ, երբ ծնոտի ոսկորների զարգացումը գերազանցում է քթի ոսկորների զարգացմանը:
- Հազվադեպ, սուր սինուսիտները (հարքթային ծոցերի վարակներ) չբուժվելու դեպքում կարող են հանգեցնել ավելի լուրջ կամ ծանր վարակների:
- Մշտապես փակ քիթը և քթահոսությունը կարող են ազդել ականջների և լսողության վրա, քանի որ միջին ականջի դատարկող անցուղին, որը կոչվում է եվստախյան փող, անցնում է քթի խոռոչի հետևի մասով (քիթըմպան):
Հոդվածը հրապարակվել է՝ 08-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024