Երբ քթահոսության պատճառը հայտնաբերված է, բուժումն ուղղվում է այդ խնդրի վերացմանը:
Օրինակ, եթե ձեր երկարաժամկետ քթահոսության պատճառն ալերգիկ ռինիտն է (հարբուխ), բժիշկը կարող է բավարարվել ալերգիայի դեմ դեղամիջոցներով կամ վարակի դեպքում՝ հակաբիոտիկներով, եթե վստահ է, որ վարակը հարուցվել է բակտերիաներով (այլ ոչ թե վիրուսներով):
Քրոնիկ քթահոսության բուժումը կարող է ներառել սպասողական մոտեցում, քթի խոռոչի ողողումներ որոշակի քթային լուծույթներով, բերանային (օրալ) ընդունման կամ տեղային ազդեցության դեղամիջոցներ, օրինակ՝ քթային ցողացիրներ (սփրեյ): Հազվադեպ, կարող է առաջանալ վիրահատական միջամտության անհրաժեշտություն:
Կախված ձեզ մոտ քրոնիկ քթահոսության պատճառից և դրա ծանրության աստիճանից, բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ դիմեք քիթ-կոկորդ-ականջաբանին (օտոռինոլարգինոլոգ), ալերգոլոգին կամ մեկ այլ մասնագետին:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024