Քթահոսությունն իրականում ախտանիշ է, ոչ թե առանձին հիվանդություն:
Այնուամենայնիվ, քթահոսությունը կարող է ուղեկցվել այլ ախտանիշներով, որոնք, ինչպես նաև բուն քթահոսությունը, դրանք առաջացնող պատճառային հիվանդության կամ առողջական վիճակի նշաններից են:
Օրինակ, քթահոսությունը կարող է ուղեկցվել՝
- քթանցքների հարակից մաշկի գրգռվածությամբ կամ բորբոքմամբ
- քթի փակվածությամբ
- ջերմությամբ
- փռշտոցով կամ հազով
- դիմային ցավերով
- ընդհանուր վատ ինքնազգացողությամբ:
Ե՞րբ դիմել բժշկին
Դիմեք բժշկին, եթե ձեզ մոտ կամ ձեր երեխայի մոտ քթահոսությունը շարունակվում է 10 օր և ավելի երկար՝ անկախ ձեր նախաձեռնած տնային միջոցների: Անպայման տեղեկացրեք բժշկին, եթե քթահոսությունն ուղեկցվում է բարձր ջերմությամբ կամ երեխային անհանգստացնող այլ ախտանիշներով:
Հոդվածը հրապարակվել է՝ 08-12-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024