Գրադարան
Քրոնիկ սինուսիտ. պատճառներ

1 րոպե
Քրոնիկ սինուսիտը կարող է զարգանալ մի շարք պատճառներից:
Քրոնիկ սինուսիտի ընդհանուր պատճառները ներառում են հետևյալը:
- Քթի պոլիպներ. այս հյուսվածքային գոյացությունները կարող են արգելափակել քթային անցուղիները կամ հարքթային խոռոչները (ծոցեր):
- Շեղված քթի միջնապատ. ծուռ միջնապատը՝ քթային անցուղիների միջև ընկած աճառային պատը, կարող է նեղացնել կամ արգելափակել սինուսային անցուղիները՝ վատթարացնելով սինուսիտի ախտանիշները:
- Այլ հիվանդություններ. այնպիսի հիվանդությունների բարդությունները, ինչպիսիք են կիստոզ ֆիբորզը, ՄԻԱՎ-ը և իմունային համակարգի հետ կապված այլ հիվանդությունները կարող են հանգեցնել քթի փակվածության:
- Շնչուղիների վարակներ. շնչառական ուղիների վարակները, ավելի հաճախ՝ մրսածությունը (սուր շնչառական վիրուսային վարակ), կարող են բորբոքել և հաստացնել ծոցերի թաղանթները և արգելափակել լորձի արտահոսքը: Այս վարակները կարող են առաջանալ վիրուսների կամ բակտերիաների կողմից:
- Ալերգիաներ, օրինակ՝ եղնջացան. ալերգիային ուղեկցող բորբոքումը կարող է արգելափակել ձեր սինուսները:
Ռիսկի գործոններ
Դուք քրոնիկ սինուսիտով հիվանդանալու ռիսկի տակ եք, եթե ունեք՝
- քթի միջնապատի թեքում
- քթի պոլիպներ
- ասթմա
- Ասպիրինի նկատմամբ զգայունություն
- ատամների վարակ
- սնկային վարակ
- ուռուցքներ
- իմունային համակարգի խանգարումներ, ինչպիսիք են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը կամ կիստոզ ֆիբրոզը
- եղնջացան կամ այլ ալերգիկ վիճակ
- այնպիսի աղտոտիչների կանոնավոր ազդեցություն, ինչպիսին է ծխախոտի ծուխը:
Հոդվածը տեղադրվել է՝ 14-06-2021 վերանայվել է՝ 10-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: