Skip to main content

Քրոնիկ սինուսիտի բուժումը կախված է պատճառից և ախտանիշների լրջությունից:

Քրոնիկ սինուսիտի բուժումը ներառում է հետևյալը:

  • Քթային կորտիկոստերոիդներ. այս քթային սփրեյներն օգնում են բորբոքման կանխարգելմանը և բուժմանը: Օրինակներից են՝ Ֆլուտիկազոն, Տրիամցինոլոն, Բուդեսոնիդ, Մոմետազոն և Բեկլոմեթազոն: Եթե սփրեյը բավարար արդյունավետ չէ, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ աղային լուծույթի և Բուդեսոնիդի կաթիլների խառնուրդով քթի խոռոչի ողողումը կամ նույն խառնուրդի քթային սփրեյը:
  • Քթի խոռոչի աղային ոռոգում. քթային սփրեյներով կամ լուծույթներով նվազեցնում է քթահոսությունը և քթի խոռոչից հեռացվում են գրգռիչները և ալերգենները:
  • Բերանով ընդունվող (օրալ) կամ ներարկային կորտիկոստերոիդներ. այս դեղամիջոցները նշանակվում են, որ թեթևացվի ծանր սինուսիտային բորբոքումը, հատկապես, եթե ունեք նաև քթի պոլիպներ: Օրալ կորտիկոստերոիդները երկարատև օգտագործման դեպքում կարող են առաջացնելլուրջ կողմնակի ազդեցություններ, ուստի դրանք օգտագործվում են միայն ծանր ախտանիշները բուժելու համար:
  • Ալերգիայի դեղամիջոցներ. եթե ձեր սինուսիտը պայմանավորված է ալերգիայով, ձեր բժիշկը կարող է խորհուրդ տալ ալերգիայի դեմ դեղամիջոցներ:
  • Ասպիրինով դեսենսիտիզացիոն բուժում, եթե ունեք Ասպիրինի նկատմամբ ռեակցիաներ, որոնք առաջացնում են սինուսիտ և քթի պոլիպներ: Բժշկի հսկողության ներքո ձեզ աստիճանաբար տրվում են Ասպիրինի ավելի մեծ դեղաչափեր՝ ձեր տոլերանտությունըբարձրացնելու համար:
  • Հակասնկային բուժում. եթե ձեր վարակը սնկիկների պատճառով է, դուք կարող եք անցնել հակասնկային բուժում:
  • Քթի պոլիպների և քրոնիկ սինուսիտի բուժման դեղամիջոցներ. եթե ունեք քթի պոլիպներ և քրոնիկ սինուսիտ, ձեր բժիշկը կարող է ձեզ նշանակել Դուպիլումաբի կամ Օմալիզումաբի ներարկումներ: Այս դեղամիջոցները կարող են կրճատել քթի պոլիպի չափը և մեղմացնել քթի փակվածությունը:

Հակաբիոտիկներ

Սինուսիտի դեպքում հակաբիոտիկները երբեմն անհրաժեշտ են, եթե ձեր վարակը բակտերիաների պատճառով է: Եթե ձեր բժիշկը չի կարող բացառել հիմքում ընկած վարակը, կարող է խորհուրդ տալ հակաբիոտիկ (օրինակ՝ Ամոքսիցիլին), երբեմն՝ զուգակցված այլ դեղամիջոցներով:

Իմունոթերապիա

Եթե ալերգիաները նպաստում են ձեր սինուսիտին, այսպես կոչված ալերգիայի ներարկումները (իմունոթերապիա) կարող են նվազեցնել օրգանիզմի ռեակցիան հատուկ ալերգենների նկատմամբ: Ալերգիկ ֆոնի ընկճումը կարող է բարելավել ձեր վիճակը:

Վիրահատություն

Այն դեպքերում, որոնք դիմացկուն են Բուժմանը կամ դեղորայքին կայուն դեպքերում ձեր բժիշկը կարող է առաջարկել սինուսների էնդոսկոպիկ վիրահատության տարբերակը: Այս միջամտության համար բժիշկն օգտագործում է լույսով կցված բարակ, ճկուն խողովակ (էնդոսկոպ), որը թույլ է տալիս հետազոտել ձեր սինուսային անցուղիները:

Կախված շրջափակման աղբյուրից՝ բժիշկը կարող է օգտագործել տարբեր գործիքներ՝ հյուսվածքները կամ քթի խցանման պատճառ դարձած պոլիպը հեռացնելու համար: Սինուսի նեղ բացվածքի ընդլայնումը նույնպես կարող է լինել լորձահեռացման խթանման տարբերակ:

Հոդվածը հրապարակվել է՝ 14-06-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024