Խուսափե՛ք վերին շնչուղիների վարակներից. նվազագույնի հասցրեք ընդհանուր մրսածությամբ մարդկանց հետ ուղղակի շփումը: Հաճախակի լվացեք ձեռքեն օճառով, հատկապես ճաշելուց առաջ:
Վերահսկեք ալերգիաները. աշխատեք բժշկի հետ ալերգիայի ախտանիշները պահպանել վերահսկողության ներքո: Հնարավորինս խուսափեք ալերգիկ գործոններից:
Խուսափե՛ք ծխախոտի ծխից և աղտոտված օդից. ծխախոտի ծուխը և աղտոտված օդը կարող են գրգռել և բորբոքել թոքերը և քթային անցուղիները:
Օգտագործեք խոնավացուցիչ. եթե տան օդը չոր է, օրինակ՝ ձմռան ամիսներին օգտագործում եք օդատաքացուցիչ, օգտագործեք օդը խոնացավնող միջոցներ: Հոգ տարեք, որ կանոնավոր կերպով մաքերք խոնավացուցիչ սարքը:
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։