Գրադարան

Քրոնիկ սինուսիտ. ինքնօգնություն

Քրոնիկ սինուսիտ. ինքնօգնություն

Time Read 1 րոպե

Ինքնօգնության այս քայլերը կարող են օգնել թեթևացնել սինուսիտի ախտանիշները:

  • Հանգիստ. հանգիստ ռեժիմը կարող է օգնել բորբոքման դեմ օրգանիզմի պայքարին և արագացնել լավացումը:
  • Խոնավացրեք ձեր հարքթային խոռոչները (սինուսները). ձեր գլուխը ծածկեք սրբիչով և շնչեք թեյնիկի տաք ջրի գոլորշիները: Պահեք գոլորշու ուղղությունը դեպի ձեր դեմքը: Կամ ընդունեք տաք ցնցուղ՝ շնչելով տաք, խոնավ օդը: Սա կօգնի թեթևացնել ցավը և կնպաստի լորձի արտահոսքին:
  • Տաք կոմպրես. ձեր քթի և ճակատի շրջանի տաք կոմպրեսը (ջեռակ) կարող է օգնել սինուսներում ճնշման նվազեցմանը:
  • Ողողեք ձեր քթային անցուղիները. օգտագործեք հատուկ նախատեսված սեղմվող շշիկ կամ կաթոցիկ: Այս տնային միջոցը, որը կոչվում է քթի լվացում (լավաժ), կարող է օգնել ձեր սինուսների մաքրմանը:
Բուժում      

Հոդվածը տեղադրվել է՝ 14-06-2021 վերանայվել է՝ 10-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով