Գրադարան
Քրոնիկ սինուսիտ. ախտորոշում

1 րոպե
Ձեր բժիշկը կարող է հարցնել ձեր ախտանիշների մասին:
Նա կարող է շոշափել ձեր դեմքը՝ գտնելու ցավոտ տեղամասեր և զննման ընթացքում դիտել ձեր քիթը ներսից:
Քրոնիկ սինուսիտի ախտորոշման մեթոդները ներառում են հետևյալը:
- Պատկերային հետազոտություններ. համակարգչային տոմոգրաֆիայով (ԿՏ) կամ մագնիսա–ռեզոնանսային տոմոգրաֆիայով (ՄՌՏ) ստացված պատկերները կարող են ցույց տալ ձեր սինուսների (հարքթային խոռոչների) և քթի խոռոչի մանրամասները: Դրանք կարող են հայտնաբերել այս խոռոչների խորը բորբոքումը կամ ֆիզիկական արգելափակումը, ինչպիսիք են պոլիպները, ուռուցքները կամ սնկերը, որոնք դժվար է հայտնաբերել էնդոսկոպով:
- Սինուսների դիտում. ձեր քթային անցուղիներով ներմուծված և ազատ ծայրին լույս ունեցող բարակ, ճկուն օպտիկամանրաթելային խողովակը (էնդոսկոպ) թույլ է տալիս ձեր բժշկին դիտել և ստուգել ձեր հարքթային խոռոչների՝ ծոցերի կամ սինուսների ներսը: Սա կարող է օգնել ձեր բժշկին տեսնելու քթի միջնապատի շեղումը, պոլիպները կամ ուռուցքները:
- Ալերգիայի թեստ. եթե ձեր բժիշկը կասկածում է, որ ձեր քրոնիկ սինուսիտի դրդապատճառն ալերգիան է, կարող է խորհուրդ տալ ալերգիայի մաշկային թեստ: Սա անվտանգ և արագ թեստ է, որը կարող է օգնել քթային բորբոքման պատճառ հանդիսացող ալերգենի հայտնաբերմանը:
- Քթից և սինուսներից նմուշներ. քրոնիկ սինուսիտի ախտորոշման համար լաբորատոր թեստեր անհրաժեշտ չեն: Այնուամենայնիվ, երբ ձեր հիվանդությունը չի ենթարկվում բուժմանը կամ վատթարանում է, ձեր քթի կամ սինուսների քսուքի ցանքսը կարող է օգնել պարզելու պատճառը, օրինակ՝ բակտերիաները կամ սնկերը:
Հոդվածը տեղադրվել է՝ 14-06-2021 վերանայվել է՝ 10-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: