Որոշ մարդկանց մոտ բերանային հերպես առաջացնող վիրուսը կարող է խնդիրներ առաջացնել մարմնի այլ հատվածներում։
- Մատների ծայրեր. ինչպես HSV-1-ը, այնպես էլ HSV-2-ը կարող են տարածվել մատների վրա: Վարակի այս տեսակը հաճախ անվանում են հերպետիկ մատնաշունչ: Երեխաները, ովքեր ծծում են իրենց բութ մատները, կարող են վարակը բերանից փոխանցել իրենց բութ մատին:
- Աչքեր. վիրուսը երբեմն կարող է առաջացնել աչքի վարակ (հերպետիկ կերատոկոնյունկտիվիտ): Կրկնվող վարակները կարող են առաջացնել սպիներ և վնասվածքներ, որոնք կարող են հանգեցնել տեսողության խնդիրների կամ տեսողության կորստի:
- Մաշկի տարածուն ախտահարում. մարդիկ, ովքեր ունեն մաշկային հիվանդություն, որը կոչվում է ատոպիկ դերմատիտ (էկզեմա), ավելի մեծ վտանգի տակ են, որ բերանային հերպեսը տարածվի ամբողջ մարմնով մեկ: Նման իրավիճակը պահանջում է անհետաձգելի բուժօգնություն:
Խիստ հազվադեպ, հատկապես թուլացած իմունային համակարգով անձանց մոտ վերաակտիվացած հերպեսի վիրուսը կարող է առաջացնել գլխուղեղի և այն շրջապատող թաղանթների բորբոքում (հերպետիկ էնցեֆալիտ և մենինգիտ), տարածվել դեպի կերակրափող՝ առաջացնելով կլման ցավոտություն (օդինոֆագիա) և դժվարություն (դիսֆագիա) կամ զարգացնել այլ բարդություններ:
Հոդվածը հրապարակվել է՝ 09-07-2021
Վերջին վերանայում՝ 05-05-2024