Գրադարան
Բերանային հերպես. ինքնօգնություն

1 րոպե
Հասարակ հերպեսի ժամանակ կարող եք ձեռնարկել որոշ միջոցներ, որ մեղմացնեք հիվանդության ընթացքը և կանխարգելեք վարակի տարածումը։
Դեղատոմս չպահանջող Դոկոզանոլ (Աբրևա) քսուքը կարող է կրճատել բերանային հերպեսի խոցերի ապաքինման ժամանակը: Ախտանիշների առաջին նշանները հայտնաբերելիս կիրառեք այն տուժած մաշկին, ինչպես նշված է փաթեթի վրա: Օգտագործեք բամբակյա ձողիկ՝ խոցի վրա դեղը դնելու համար: Սա օգնում է կանխել վիրուսի տարածումը ձեր մարմնի այլ մասեր:
Բերանային հերպեսի առաջացրած գանգատները և ախտանիշները թեթևացնելու համար կարող եք փորձել այլ մեթոդները:
- Փորձեք բերանային հերպեսի այլ միջոցներ. որոշ պատրաստուկներ պարունակում են չորացնող նյութ, ինչպիսին է ալկոհոլը, որը կարող է արագացնել բուժումը:
- Օգտագործեք շուրթերի բալզամներ և նրբաքսուք (կրեմ). պաշտպանեք ձեր շրթունքներն արևից ցինկի օքսիդի նրբաքսուքով կամ արևապաշտպան քսուքով: Եթե ձեր շրթունքները չորանում են, քսեք խոնավացնող կրեմ։
- Կիրառեք կոմպրես. սառը, խոնավ շորը կարող է նվազեցնել կարմրությունը, օգնել կեղևի պոկվելուն և նպաստել բուժմանը: Կամ փորձեք տաք կոմպրես դնել բշտիկների վրա՝ ցավը թեթևացնելու համար:
- Հանգստացեք և փորձեք ցավազրկողներ. ընդունեք սովորական ցավազրկողներ, եթե ջերմություն ունեք կամ բերանային հերպեսային ցանը ցավոտ է: Լիդոկաինով կամ բենզոկաինով նրբաքսուքները կարող են որոշակիորեն թեթևացնել ցավը:
Հոդվածը տեղադրվել է՝ 13-05-2018 վերանայվել է՝ 30-03-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: