Գրադարան

Բերանային հերպես. ախտանիշներ

Բերանային հերպես. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Բերանային հերպեսը սովորաբար անցնում է մի քանի փուլ:

  • Ծակծկոց և քոր. բազմաթիվ մարդիկ փոքր, պինդ և ցավոտ բշտիկների հայտնվելուց և դրանց բացվելուց մոտ մեկ կամ մի քանի օր առաջ նշում են շրթունքների շուրջը քոր, այրոց կամ ծակծկոցներ:
  • Բշտիկներ. hեղուկով լցված փոքրիկ բշտիկները սովորաբար «ծլում են» ձեր շրթունքների եզրագծի երկայնքով: Երբեմն դրանք հայտնվում են քթի կամ այտերի շուրջը կամ բերանի ներսում։
  • Հոսում և կեղևակալում. փոքր բշտիկները կարող են միաձուլվել, ապա պայթել՝ թողնելով մակերեսային բաց վերքեր (խոցեր), որոնք հոսում են և ծածկվում դեղնավուն կեղևով:

Գանգատներն ու ախտանշանները տարբեր են՝ կախված նրանից, թե սա ձեր առաջին բռնկումն է, թե կրկնվողը: Առաջին անգամ, երբ դուք ունենում եք բերանային հերպես, ախտանշանները կարող են չսկսվել վիրուսի ազդեցությանն առաջին անգամ ենթարկվելուց հետո մինչև 20 օր: Խոցերը կարող են մնալ մի քանի օր, իսկ բշտիկները կարող են շարունակվել երկու-երեք շաբաթ՝ մինչև լիարժեք լավանալը: Կրկնությունները (ռեցիդիվներ) սովորաբար ամեն անգամ հայտնվում են նույն տեղում և հակված են ավելի քիչ ծանր լինել, քան առաջին բռնկումը:

Հերպետիկ ցանը սովորաբար իրենից հետո չի թողնում որևէ սպիական փոփոխություն։

Առաջին անգամ բռնկման ժամանակ դուք կարող եք նաև ունենալ՝

  • ջերմություն
  • ցավոտ լնդեր
  • կոկորդի ցավ
  • գլխացավ
  • մկանային ցավեր
  • այտուցված ավշային հանգույցներ:

Մինչև 5 տարեկան երեխաները կարող են հերպետիկ ցան ունենալ բերանի ներսում, և դա սովորաբար սխալմամբ գնահատվում է որպես ստոմատիտ: Վերջինս ներառում է միայն լորձաթաղանթը և չի առաջանում հասարակ հերպեսի վիրուսով:

Ե՞րբ դիմել բժշկին

Բերանային հերպեսը սովորաբար մաքրվում է առանց բուժման: Այցելեք բժշկին, եթե՝

  • ունեք թուլացած իմունիտետ
  • հերպետիկ ցանը չի վերանում 2 շաբաթվա ընթացքում
  • ախտանիշները ծանր են
  • ունեք հերպետիկ ցանի հաճախակի կրկնություն
  • զգում եք աչքերի գրգռում:

Հոդվածը տեղադրվել է՝ 09-07-2021 վերանայվել է՝ 09-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով