Գրադարան

Հասարակ հերպես. բուժում

Հասարակ հերպես. բուժում

Time Read 1 րոպե

Բերանային հերպեսի ցանը սովորաբար առանց բուժման լավանում է երկու-չորս շաբաթվա ընթացքում:

Մի քանի տեսակի հակավիրուսային դեղամիջոցներ կարող են արագացնել բուժման գործընթացը: Դրանցից են՝

  • Ացիկլովիր (Զովիրաքս)
  • Վալացիկլովիր (Վալտրեքս)
  • Ֆամցիկլովիր
  • Պենցիկլովիր (Դենավիր)։

Այս ապրանքներից որոշները փաթեթավորված են որպես կուլ տալու համար նախատեսված հաբեր: Մյուսները նրբաքսուքներ են (կրեմ), որոնք պետք է քսել խոցերին օրը մի քանի անգամ: Ընդհանուր առմամբ, հաբերն ավելի լավ են ազդում, քան նրբաքսուքները։ Շատ ծանր վարակների դեպքում որոշ հակավիրուսային դեղամիջոցներ կարող են նշանակվել ներարկումների ձևով:

Հոդվածը տեղադրվել է՝ 09-07-2021 վերանայվել է՝ 07-11-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով