Հասարակ հերպես. կանխարգելում
09-07-2021
2 րոպե

Տարվա ընթացքում ավելի քան 9 անգամ ի հայտ է եկող հերպետիկ ցանավորման կամ լուրջ բարդությունների մեծ ռիսկի դեպքում բժիշկը կարող է նշանակել կանոնավոր օգտագործման որևէ հակավիրուսային դեղամիջոց:
Եթե արևի ճառագայթները նպաստում են հասարակ հերպեսի կրկնմանը, բժիշկը կարող է խորհուրդ տալ, որ օգտագործեք արևապաշտպան քսուքներ այն շրջաններում, որտեղ առաջանում է ցանը: Զրուցեք բժշկի հետ որևէ ներքին ընդունման (օրալ) հակավիրուսային դեղամիջոցի կանխարգելիչ օգտագործման վերաբերյալ, եթե կարծում եք, որ որևէ գործով զբաղվելը կարող է խթանել հիվանդության կրկնությանը:
Հասարակ հերպեսի տարածման կանխարգելումը
Հասարակ հերպեսի մարմնի այլ շրջաններ տարածվելը կամ այլ մարդկանց վարակելը կանխարգելելու համար կարող եք փորձել հետևյալ նախազգուշական միջոցառումները:
- Խուսափեք համբուրել կամ ուղղակիորեն մաշկով շփվել այլ մարդկանց հետ, եթե առկա են հերպեսային բշտիկներ. վիրուսն ավելի հեշտությամբ է տարածվում, եթե առկա են բացված և հոսող բշտիկներ: Ժամանակավորապես խուսափեք նաև սեռական հարաբերություններից՝ մինչև լիարժեք ապաքինվելը։
- Խուսափեք անձնական միջոցների համատեղ օգտագործումից. սպասքի պարագաների, սրբիչների, թաշկինակների, շրթներկների, շրթունքների բալզամների և նույնիսկ հերպեսի դեմ օգտագործվող քսուքների կամ կրեմների համատեղ օգտագործումը կարող է տարածել վիրուսը, եթե առկա են բշտիկներ:
- Ձեռքերը պահեք մաքուր. երբ ունեք հերպեսային ցան, ձեր դեմքին կամ այլ մարդկանց, հատկապես՝ նորածին երեխաներին դիպչելուց առաջ լավ լվացեք ձեռքերը: Ջրով և օճառով լվացեք ձեռքերը նաև մաշկի ախտահարված տեղամասին դիպչելուց առաջ և հետո։
Հասարակ հերպեսի կրկնակի «բռնկման» կանխարգելումը
Այս քայլերը կարող են օգնել մաշկի վրա հերպեսի տարածման և նոր ցաների առաջացման կանխարգելմանը։
- Փորձե՛ք խուսափել հերպեսի սրացմանը նպաստող գործոններից. օրինակներից են՝ մրսածություն և գրիպ, արևի ճաառագայթներ, քամոտ միջավար (միջանցիկ քամիներ), հուզական կամ ֆիզիկական սթրես և այլն։
- Ամրապնդե՛ք իմունային համակարգը․ hոգ տարեք բարելավելու ընդհանուր առողջությունը և օրգանիզմի դիմադրողականությունը։
- Խուսափե՛ք գերծանրաբեռնվածությունից և հյուծումից։
Հոդվածը վերանայվել է՝ 09-07-2021