Գրադարան

Հաստ աղիքի քաղցկեղ

Հաստ աղիքի քաղցկեղ

Time Read 1 րոպե

Հաստ աղիքի քաղցկեղը քաղցկեղի մի տեսակ է, որը սկսվում է հաստ աղիքից (կոլոն):

Հաստ աղիքը մարսողական խողովակի վերջին մասն է:

Հաստ աղիքի քաղցկեղը սովորաբար ազդում է մեծ տարիքով չափահասների մոտ, թեև այն կարող է առաջանալ ցանկացած տարիքում: Այն սովորաբար սկսվում է որպես բջիջների փոքր, ոչ քաղցկեղային (բարորակ) կուտակումներ, որոնք կոչվում են պոլիպներ և ձևավորվում են հաստ աղիքի ներքին մասում՝ դեպի լուսանցք: Ժամանակի ընթացքում այս պոլիպներից մի քանիսը կարող են վերածվել հաստ աղիքի քաղցկեղի:

Պոլիպները կարող են փոքր լինել և առաջացնել քիչ ախտանիշներ, եթե այդպիսիք կան: Այդ իսկ պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս կանոնավոր սքրինինգային թեստեր անցնել, որը կօգնի հաստ աղիքի քաղցկեղի կանխարգելմանը՝ հայտնաբերելով և հեռացնելով պոլիպները նախքան դրանք կվերածվեն քաղցկեղի:

Եթե ​​հաստ աղիքի քաղցկեղը զարգանում է, կան բազմաթիվ բուժումներ, ներառյալ վիրահատությունը, ճառագայթային թերապիան և դեղորայքային բուժումները, ինչպիսիք են քիմիոթերապիան, թիրախային թերապիան և իմունոթերապիան, որոնք օգնումն են վերահսկելու ուռուցքի հետագա աճն ու տարածումը:

Հաստ աղիքի քաղցկեղը երբեմն կոչվում է կոլոռեկտալ քաղցկեղ՝ տերմին, որը միավորում է հաստ աղիքի քաղցկեղը և ուղիղ աղիքից սկսվող ուղիղ աղիքի քաղցկեղը:

Հոդվածը տեղադրվել է՝ 02-06-2020 վերանայվել է՝ 22-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով