Գրադարան

Հաստ աղիքի քաղցկեղ. ախտանիշներ

Հաստ աղիքի քաղցկեղ. ախտանիշներ

Time Read 1 րոպե

Հաստ աղիքի քաղցկեղը վաղ շրջանում կարող է որևէ ախտանիշ չառաջացնել:

Հաստ աղիքի քաղցկեղի գանգատներն ու ախտանիշները ներառում են՝

  • ձեր աղիքային (կղազատման) սովորույթների մշտական ​​փոփոխություն, ներառյալ փորլուծությունը կամ փորկապությունը կամ կղանքի բնույթի փոփոխությունը
  • ուղիղաղիքային (հետանցքից) արյունահոսություն կամ արյուն ձեր կղանքում
  • որովայնի մշտական ​​անհանգստություն (դիսկոմֆորտ), ինչպիսիք են կծկանքները (սպազմ), գազերը կամ ցավը
  • զգացողություն, որ ձեր հաստ աղիքն ամբողջությամբ չի դատարկվում
  • թուլություն կամ հոգնածություն
  • անբացատրելի քաշի կորուստ:

Հաստ աղիքի քաղցկեղ ունեցող բազմաթիվ մարդիկ հիվանդության վաղ փուլերում ոչ մի ախտանիշ չեն զգում: Երբ ախտանշաններն ի հայտ գան, դրանք, ամենայն հավանականությամբ, կտարբերվեն՝ կախված քաղցկեղի չափից և հաստ աղիքում տեղակայումից:

Ե՞րբ դիմել բժշկին

Եթե ​​նկատում եք ձեզ անհանգստացնող որևէ մշտական ​​ախտանիշ, պայմանավորվեք և հանդիպեք ձեր բժշկին:

Հոդվածը տեղադրվել է՝ 02-06-2020 վերանայվել է՝ 22-04-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով