Ձեր գլխուղեղն ունի դոնդողանման պնդություն: Այն պաշտպանված է հրումներից և հարվածներից ձեր գանգի ներսում առկա ողնուղեղային հեղուկով:
Ձեր գլխին և պարանոցին կամ մարմնի վերին մասի ուժեղ հարվածը կարող է պատճառ դառնալ, որ ձեր գլխուղեղը ձեր գանտի մեջ կտրուկ ետ ու առաջ սահի: Գլխի հանկարծակի արագացումը կամ դանդաղումը, որն առաջացել է այնպիսի իրադարձությունների հետևանքով, ինչպիսիք են ավտովթարը կամ ուժգին ցնցումը, կարող է նաև առաջացնել գլխուղեղի վնասվածք:
Այս վնասվածքները ազդում են գլխուղեղի գործունեության վրա, սովորաբար կարճ ժամանակահատվածում, ինչը հանգեցնում է ուղեղւ ցնցումների գանգատների և ախտանիշների:
Գլխուղեղի այստեսակ վնասվածքը կարող է հանգեցնել ձեր գլխուղեղում կամ նրա շրջակայքում արյունահոսության՝ առաջացնելով ախտանիշներ, ինչպիսիք են երկարատև քնկոտությունը և շփոթվածությունը: Այս ախտանիշները կարող են զարգանալ անմիջապես կամ ավելի ուշ:
Ձեր գլխուղեղում նման արյունահոսությունը կարող է մահացու լինել: Ահա թե ինչու յուրաքանչյուր ոք, ով ունի է գլխուղեղի տրավմա, պետք է վերահսկողության ներքո մնա դրանից ժամեր անց և շտապ օգնություն ստանա, եթե ախտանիշները վատանան:
Ռիսկի գործոններ
Ուղեղի ցնցման ռիսկը բարձրացնող ակտիվություններից և գործոններից են՝
- վայր ընկնելը, հատկապես փոքր երեխաների և մեծ տարիքով չափահասների մոտ
- գլխի վնասվածքի մեծ ռիսկով կոնտակտային մարզաձևերին մասնակցություն, ինչպիսիք են ֆուտբոլը, հոկեյը, ամերիկյան ֆուտբոլը և ռեգբին, բռնցքամարտը, ըմբշամարտը և այլ մարտաձևեր
- բարձր ռիսկային մարզաձևերին մասնակցությունն առանց պատշաճ անվտանգության միջոցների
- ավտոճանապարհային վթարի մասնակից լինելը
- հետիոտնի կամ հեծանիվով վթարի ենթարկվելը
- մարտական գործողություններին մասնակից լինելը
- ֆիզիկական բռնության զոհ լինելը
- նախկինում տարած ուղեղի ցնցումը
- ալկոհոլային հարբածությունը կամ թմրամիջոցների սուր ազդեցությունը:
Հոդվածը հրապարակվել է՝ 29-05-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024